Logo

Աբրամովիչը ցանկանում է, որ Լուկակուն վերադառնա «Չելսի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.06.2021ՍՊՈՐՏ
Աբրամովիչը ցանկանում է որ Լուկակուն վերադառնա Չելսի - Աբրամովիչը ցանկանում է, որ Լուկակուն վերադառնա «Չելսի»

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին տեսնել իր թիմում՝ հաղորդում է Eurosport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» պատրաստվում է ամռանը լուրջ տրանսֆերներ կատարել՝ ամրապնդելով ինչպես պաշտպանությունը, այնպես էլ կիսապաշտպանության ու հարձակման գիծը:

Ռուս գործարարը վստահ է՝ Լուկակուն իդեալական հարձակվող է ու համապատասխանում է «Չելսիին»: Ըստ Աբրամովիչի՝ Լուկակուի ժամանումով «Չելսիի»՝ Պրեմիեր լիգայում հաղթելու հնարավորությունն ավելի մեծ կլինի:

Լուկակուն «Չելսիում» հանդես է եկել 2011-14 թվականներին՝ անցկացնելով 15 խաղ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա