Logo

90-ամյա կնոջ տանը հայտնաբերված Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցը վաճառվել է 321 000 դոլարով

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:06 / 10.06.2022Արվեստանոց
Վերածննդի գլուխգործոց

Վերածննդի դարաշրջանի անհետացած գլուխգործոցը հայտնաբերվել է 90-ամյա կնոջ տանը և վաճառվել աճուրդում 321 000 դոլարով։

Կտավը վերագրվում է իտալացի նկարիչ Ֆիլիպինո Լիպպիի հետևորդին։ Նկարը ստեղծվել է 15-րդ դարում: Աշխատանքում պատկերված է Մարիամը՝ մանուկ Հիսուսի և երկու հրեշտակների հետ։ Այն տեղադրված է ոսկեզօծ փայտից պատրաստված շրջանակի մեջ։

Ֆիլիպինո Լիպպին քահանա և նկարիչ Ֆրա Ֆիլիպո Լիպպիի ապօրինի որդին էր, որը հայտնի է դարձել Մադոննայի նկարներով:

Նկարի նախկին տիրուհին ժառանգել էր այն իր հոր մահից հետո։ Նա նույնիսկ պատկերացում չուներ դրա կարևորության մասին: Անցյալ տարի կինը հայտնվել է ծերանոցում, որից հետո Dawsons աճուրդի տունը սկսեց գնահատել նրա տան գույքը՝ բժշկական ծախսերը հոգալու նպատակով: Այդպես էլ հայտնաբերվեց նկարը։

Աճուրդին մասնակցել է 20 պոտենցիալ գնորդ։ Դատելով բարձր գնից՝ հավանական է, որ գնորդներից ոմանք կարծել են, որ աշխատանքը կարող է նկարած լինել անձամբ Լիպպին։

Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է տարեց կնոջ խնամքին։ Աճուրդի տան աշխատակցի խոսքով՝ այս գտածոն իսկապես կփոխի իր նախկին տիրոջ կյանքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա