Logo

«Բարսան» կվարձակալի Տրաորեին. ֆուտբոլիստն արդեն Իսպանիայում է

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:21 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» կվարձակալի անգլիական «Վուլվերհեմփթոնում» հանդես եկող Ադամա Տրաորեին՝ ստանալով հետագայում նրան 30 մլն եվրոյով ձեռք բերելու իրավունք։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Կատալոնիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի «կապտանռնագույնների» հետ։ Ավելին՝ Ադաման և «Բարսան» հասցրել են համաձայնեցնել 5-ամյա նախնական պայմանագիրը, որն իրավական ուժ կստանա, եթե ակումբը որոշի հունիսին ձեռք բերել խաղացողի տրանսֆերային իրավունքները։

Ադաման «Բարսելոնայի» սան է, «Վուլվերհեմփթոն» է տեղափոխվել 2018 թվականին և այդ թիմում անցկացրած 122 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։ Այս մրցաշրջանում նա 23 անգամ է խաղադաշտ մտել անգլիական ակումբի մարզաշապիկով և 1 անգամ գրավել մրցակցի դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա