Logo

Աղբյուր. Ադամա Տրաորեն վերադառնում է «Բարսելոնա»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:06 / 27.01.2022ՍՊՈՐՏ
null

Վաղը «Վուլվերհեմփթոնի» վինգեր Ադամա Տրաորեն բուժզննում կանցնի «Բարսելոնայում»՝ տեղեկացնում է The Athletic-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբներն արդեն համաձայնության են եկել: Հաջող բուժզննման պարագայում 26-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմը կհամալրի վարձակալական հիմունքներով: Մրցաշրջանի ավարտին կատալոնացիները հնարավորություն կունենան 35 մլն եվրոյի դիմաց գնելու իսպանացու տրանսֆերային իրավունքները:

Ադաման «Բարսելոնայի» սան է: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում ու խփել 1 գոլ:

 «Վուլվերհեմփթոնն» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա