Logo

«Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը»․ Բունդեսլիգայի անդրադարձը հայ ֆուտբոլիստի անցած ճանապարհին (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.10.2019Հայկական ֆուտբոլ
Capture 2 1 - «Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը»․ Բունդեսլիգայի անդրադարձը հայ ֆուտբոլիստի անցած ճանապարհին (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:27

-

-

Գերմանիայի Բունդեսլիգայի յութուբյան պաշտոնական ալիքն անդրադարձել է «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին, որը մրցաշարի 7-րդ տուրում «Բավարիայի» հետ կայացած խաղում (2-1) դարձել է դուբլի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստին նվիրված տեսանյութը վերնագրվել է այսպես՝ «Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը․ 4-րդ լիգայից մինչև Բունդեսլիգա»: Պատմվում է, որ 26-ամյա խաղացողը դեռ 2017 թվականին հանդես էր գալիս Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Շտայնբախում», ինչից հետո հենց նույն տարում միացել է 2-րդ Բունդեսլիգայում ելույթ ունեցող «Յան Ռեգենսբուրգին»:

Ադամյանը, 2 մրցաշրջան անցկացնելով այդ ակումբում, մասնակցել է 66 խաղի ու դարձել 20 գոլի հեղինակ: Առանձնացվել է նաև նախորդ մրցաշրջանում «Համբուրգի» հետ կայացած հանդիպումը, որում «Յան Ռեգենսբուրգը» հեղինակավոր մրցակցին ջախջախել էր 5-0 հաշվով, Սարգիսն էլ իր ակտիվում հեթ-տրիկ էր գրանցել: Դե իսկ «Բավարիայի» հետ անմոռանալի խաղը հայ ֆուտբոլիստի համար առաջինն էր «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում 1-ին Բունդեսլիգայի շրջանակում:

Հիշեցնենք, որ Ադամյանը ներկայումս գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում՝ նախապատրաստվելով ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Լիխտենշտեյնի (հոկտեմբերի 12) և Ֆինլանդիայի (հոկտեմբերի 15) ազգային թիմերի հետ կայանալիք արտագնա մրցավեճերին:

Սարգիս Ադամյան․ «Բոլորը շնորհավորում էին ինձ» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա