Logo

Ադամյանի ֆուտբոլային կուռքը, գոլերի տոնումը ու այլ բացահայտումներ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 05.01.2020ՍՊՈՐՏ
l JodEPDyt2b - Ադամյանի ֆուտբոլային կուռքը, գոլերի տոնումը ու այլ բացահայտումներ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:11

-

-

«Հոֆենհայմի» հայ հարձակվող Սարգիս Ադամյանը հերթական հարցազրույցն է տվել գերմանական ակումբի պաշտոնական ալիքին։

Բունդեսլիգայում իմ առաջին գոլը՝

«Մյունխենում խփած 2 գնդակը արտակարգ էր։Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նման բան կարող էր ակնկալել, նույնիսկ՝ ես։ Ես պարզապես փորձում էի բոլոր գնդակները ուղարկել դեպի դարպասը ու ամեն ինչ իմ օգտին դասավորվեց»։

Հայաստանը՝

«Մեկ օր անց ես մեկնեցի Հայաստան ու միացա ազգային հավաքականին։Նրանք բոլորը ինձ համար ուրախ էին։ Ես 4 ու կես տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Գերմանիա։ Հիանալի է հասկանալը, որ քո հայրենիքում հետաքրքրված են քեզանով ու ուրախանում են քո հաջողություններով»։

Սնահավատություններս՝

«Միշտ ոտք եմ դնում խաղադաշտ ձախ ոտքով»։

Իմ սիրելի ճաշատեսակը՝

«Ընկերուհուս պատրաստած հավե արիշտան»։

Իմ սիրելի ճանապարհորդական ուղղությունը՝

«Մենք ամռանը այցելեցինք Կրետե։ Այնտեղ իսկապես կարող ես հանգստանալ։ Անպայման, վերադառնալու եմ»։

Ֆուտբոլային կուռքս՝

«Ռոնալդոն։ Մի փոքր չաղլիկը։ Նա հիանալի գոլեր է խփել ու լավ տղա է»։

Գոլերի տոնումս՝

«Սիրում եմ խաչակնքվել, երբ գոլ եմ խփում։Դա իմ հավատքն է, ամեն անգամ մարզադաշտ կամ խաղադաշտ մտնելուց խաչակնքվում եմ»։

Իմ այլ հավակնությունները՝

«Կցանկանամ մնալ ֆուտբոլում: Ես ուսառություն եմ անցել որպես արդյունաբերական ոլորտի մենեջերի օգնական։Չշարունակեցի, բայց միանշանակ այդ ուղղությամբ կշարժվեի»։

Տեղափոխությունս Գերմանիա՝

«Մորաքույրս 2 տարի առաջ էր տեղափոխվել Գերմանիա։ Նա ասաց մորս, որ դա հիանալի վայր է։ Մենք մտածեցինք այդ մասին ու հետո նրանց միացանք»։

«Հոֆենհայմում» իմ լավագույն պահը՝

«Բավարիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում հայտնվելը ու 2 գոլ խփելը։ Թույն էր։ Բոլորը ուրախ էին ինձ համար»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա