Logo

Ադամյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ ստանալու մրցույթ է հայտարարել (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.11.2020Հայկական ֆուտբոլ
5 - Ադամյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ ստանալու մրցույթ է հայտարարել (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:08

-

-

«Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում հարձակվող Սարգիս Ադամյանը հայտարարում է գերմանական ակումբի՝ իր ստորագրությամբ մարզաշապիկի մրցույթի մեկնարկի մասին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկրպագուներին, որոնք ցանկանում են ստանալ այդ մարզաշապիկը, կոչ է անում հրապարակման մեկնաբանություններում գրել «Sargis2023» և հնարավորություն ունենալ հաղթելու մրցույթում: Հետաքրքիր է, որ տեսանյութի վերջին հատվածում հենց հայերենով է գրված Ադամյանի կողմից գերմաներենով հնչող «Ձեզ հաջողություն եմ մաղթում» նախադասությունը:

Հիշեցնենք, որ Ադամյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, նոր՝ մինչև 2023 թվականը գործող պայմանագիր է ստորագրել գերմանական ակումբի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը, որը, վնասվածքից ապաքինվելով, երկարատև դադարից հետո վերջերս է վերադարձել խաղադաշտ, վերջին 2 պաշտոնական հանդիպումներում մտել է փոխարինման ու խփել 2 գոլ (Եվրոպա լիգայում՝ «Լիբերեց»՝ 5-0), կատարել 1 արդյունավետ փոխանցում (Բունդեսլիգայում՝ «Ունիոն Բեռլին»՝ 1-3):

Ադամյան. «Դուբլս նվիրում եմ Հայրենիքիս»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա