Logo

Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
u7Wo2feEsJE - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 37-րդ տուր․ «Ռոմա» 2-0 «Լացիո»․ Հենրիխ Մխիթարյանը 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ բացելով հանդիպման հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ խաղին: 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 33 մրցավեճ (29-ը՝ մեկնարկային կազմում), իր ակտիվում գրանցել 12 գոլ և 10 արդյունավետ փոխանցում: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականն ու այլևս հնարավորություն չունի բարձրանալ եվրագավաթային 6-րդ տեղ (այնտեղ այժմ «Լացիոն» է, որը «Ռոմայի» համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել), որտեղից հետ է մնում 6 միավորով։ Առաջնության ավարտին 1 տուր է մնացել:

Գերմանիայի Բունդեսլիգա, 33-րդ տուր․ «Արմինիա» 1-1 «Հոֆենհայմ»Սարգիս Ադամյանը 5-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով աչքի ընկնել Անդրեյ Կրամարիչին: Հայ ֆուտբոլիստը, որը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 83-րդ րոպեին, 11-րդ րոպեին էլ դեղին քարտ է ստացել: Ադամյանն ակումբային ֆուտբոլում վերջին անգամ գոլ կամ «ասիստ» էր գրանցել շուրջ 5 ամիս առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին՝ գոլային փոխանցում կատարելով Բունդեսլիգայի շրջանակում՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կայացած խաղում: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 1 գոլ, գրանցելով 3 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում գտնվում է 11-րդ տեղում: Թիմը հենց այդ հորիզոնականում էլ կեզրափակի առաջնությունը, որի ավարտին 1 տուր է մնացել:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Ատիրաու» 1-0 «Տարազ»․ «Ատիրաուից» Արամ Հայրապետյանը և Արտակ Դաշյանն ամբողջական հանդիպում են անցկացրել: Թիմի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: «Ատիրաուն» առաջնությունում վերջին 7 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել՝ տոնելով 4 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի: «Տարազի» մարզչական ղեկին ևս հայ մասնագետ է՝ Վարդան Մինասյանը: Թիմն առաջնությունում վերջին 5 մրցավեճում միայն 1 անգամ է հաղթել, կրել 4 պարտություն: 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 9 հանդիպման է մասնակցել (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 8 (8-ն էլ՝ հիմնական կազմում): «Ատիրաուն» 14 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ «Տարազը»՝ 5-6-րդ տեղերն է բաժանում «Կիզիլժարի» հետ, որի համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Աստանա» 1-0 «Ժետիսու»․ Տիգրան Բարսեղյանը եղել է մեկնարկային կազմում, 57-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով և դրանից 1 րոպե անց փոխարինվել, իսկ նրա թիմակից Վարազդատ Հարոյանը բացակայել է հայտացուցակից:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Կայսար» 2-5 «Աստանա»․ հյուրերից Վարազդատ Հարոյանը 36-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պաշտպանն ակումբային ֆուտբոլում վերջին անգամ գոլ էր խփել շուրջ 19 ամիս առաջ՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Ուրալի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրավելով «Տամբովի» դարպասը: Հարոյանի թիմակից Տիգրան Բարսեղյանը որակազրկման պատճառով բացակայել է թիմի հայտացուցակից: «Կայսարից» Գեղամ Ղադիմյանը, որը չէր ընդգրկվել առաջնության նախորդ հանդիպման հայտացուցակ, այս անգամ մնացել է պահեստայինների նստարանին: 28-ամյա Հարոյանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է դուրս եկել 9 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում), գրանցել 1-ական գոլ և արդյունավետ փոխանցում, իսկ 27-ամյա Բարսեղյանն անցկացրել է 11 հանդիպում (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 2 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 28-ամյա Ղադիմյանը 10 մրցավեճի է մասնակցել (2-ը՝ հիմնական կազմում)՝ կատարելով 1 գոլային փոխանցում: «Աստանան» 14 թիմի պայքարում գլխավորում է աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Տոբոլին», որի համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել, գերազանցելով 10 միավորով: «Կայսարը» նախավերջին՝ 13-րդ տեղում է։

Կիպրոսի գավաթ, եզրափակիչ․ «Անորտոսիս» 2-1 «Օլիմպիակոս Նիկոսիա (լր․ ժ․, հիմն․ ժ․՝ 1-1)․ Հովհաննես Համբարձումյանը վնասվածքի պատճառով հայտավորված չի եղել հանդիպմանը: 30-ամյա պաշտպանը գավաթի ավարտված խաղարկությունում ասպարեզ է մտել 3 անգամ (1-ում՝ մեկնարկային կազմում), իր ակտիվում գրանցել 1 գոլային փոխանցում: Սա Համբարձումյանի արտասահմանյան կարիերայի 4-րդ տիտղոսն է՝ «Վարդարի» կազմում Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն հռչակվելուց հետո: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա «Անորտոսիսը», որը 2-րդ փուլում չեմպիոնական խմբում էր, 6 թիմի պայքարում հանգրվանել է 4-րդ հորիզոնականում՝ չզբաղեցնելով մրցանակային տեղ: Թիմը գավաթային հաջողության շնորհիվ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 42-րդ տուր․ «Կրասնոդար-2» 1-0 «Վոլգար»․ Էդուարդ Սպերցյանը 5-րդ րոպեին հստակորեն իրացրած 11-մետրանոցի շնորհիվ հաղթանակ է պարգևել իր թիմին: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հիմնական ժամանակի վերջին րոպեին: Թիմակիցներից Հարություն Գրիգորյանը, որը նախորդ մրցավեճում բացակայել էր հայտացուցակից, այս դեպքում ամբողջական խաղ է անցկացրել, իսկ Լևոն Բայրամյանը 9-րդ անընդմեջ մրցավեճում դուրս է մնացել հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ավարտված առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 16 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 27 անգամ (20-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականն ու պահպանել տեղն Ազգային լիգայում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Ակժայիկ» 1-0 «Կայրաթ»Կամո Հովհաննիսյանն ընդգրկված է եղել հիմնական կազմ և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Կայրաթ» 4-2 «Ակտոբե»․ դաշտի տերերից Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ հյուրերից Արմեն Մանուչարյանը, որը որակազրկման պատճառով չէր հայտավորվել նախորդ տուրի մրցավեճին, եղել է մեկնարկային կազմում, 15-րդ րոպեին ստացել դեղին քարտ և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո: 28-ամյա Հովհաննիսյանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: 26-ամյա Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 10 հանդիպումներում (բոլորում էլ՝ հիմնական կազմում): «Կայրաթը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Ակտոբեն» 9-10-րդ տեղերն է բաժանում «Կասպիյի» հետ, որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել:

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 9-րդ տուր․ «Սպարտակ Տռնավա» 1-1 «Ժիլինա»Վահան Բիչախչյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 27 մրցավեճ (14-ը՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում գտնվում է 4-րդ հորիզոնականում և այդ դիրքում էլ կեզրափակի առաջնությունը, որի ավարտին 1 տուր է մնացել՝ դուրս մնալով եվրագավաթային գոտուց: «Ժիլինան» մայիսի 19-ին Սլովակիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի առաջնության նորընծա չեմպիոն «Սլովան Բրատիսլավայի» հետ:

OWh V4fp9tc 960x635 - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 7-րդ տուր․ «Ապոլոն» 0-1 «Լամիա»․ դաշտի տերերից Անդրե Չալըշըրը, որն առաջնության նախորդ 5 հանդիպումներում մնացել էր պահեստայինների նստարանին, այս անգամ սկզբից մինչև վերջ մասնակցել է խաղին: «Լամիայից» Գևորգ Ղազարյանը, որը վնասվածքի պատճառով առաջնության 8 անընդմեջ մրցավեճ բաց թողնելուց հետո փոխարինման էր մտել ՕՖԻ-ի դեմ նախորդ տուրի հանդիպմանը (0-2), հաշվետու խաղում մնացել է պահեստայինների նստարանին: 32-ամյա Ղազարյանը, որը կիպրական ԱԵԼ-ից է՝ վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 մրցավեճ (1-ը՝ մեկնարկային կազմում), իսկ 30-ամյա Չալըշըրը մասնակցել է 8 խաղի (5-ը՝ հիմնական կազմում) և դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Այդպիսով, թե՛ «Լամիային», թե՛ «Ապոլոնին» հաջողվել է 8 թիմի պայքարում պահպանել տեղն ուժեղագույնների խմբում: «Լամիան» 3-4-րդ տեղերն է կիսում «ՊԱՍ Ջիանինայի» հետ, իսկ «Ապոլոնը» գտնվում է 6-րդ հորիզոնականում: Մրցաշարի ավարտին 1 խաղ է մնացել՝ «ՊԱՍ Ջիանինա» – «Ապոլոն»: «Պաս Ջիանինան» հաղթանակի կամ ոչ-ոքիի դեպքում «Լամիային» կիջեցնի 4-րդ տեղ:

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 25-րդ տուր․ «Օլիմպ-Դոլգոպրուդնի» 2-0 «Սմոլենսկ»․ Արթուր Սարկիսովը երկրորդ անընդմեջ խաղում դարձել է գոլի հեղինակ՝ այս դեպքում 11-րդ րոպեին բացելով մրցավեճի հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ավելացված ժամանակի 1-ին րոպեին դեղին քարտ ստացել: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 10 անգամ (7-ում՝ հիմնական կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ: «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում միանձնյա առաջատարն է՝ մոտակա հետապնդող «Դինամո Մոսկվա-2»-ից առաջ անցնելով 12 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր․ «Խիմկի» 0-0 «Սոչի»․ «Խիմկիից» Արշակ Կորյանը, որը նախորդ տուրում բացակայել էր թիմի հայտացուցակից, այս անգամ մնացել է պահեստայինների նստարանին: «Սոչիից» Էրիկ Վարդանյանն առաջնության 3-րդ անընդմեջ խաղում դուրս է մնացել թիմի հայտացուցակից: Նա մինչ այդ 4 պաշտոնական հանդիպում անընդմեջ մնացել էր պահեստայինների նստարանին (1-ը՝ գավաթի խաղարկությունում)՝ այդ ընթացքում 1 մրցավեճ անցկացնելով ակումբի երիտասարդական թիմում: Չի մասնակցել նաև երիտասարդական թիմի վերջին 3 խաղերին: 25-ամյա Կորյանն ավարտված առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում, իսկ 22-ամյա Վարդանյանը խաղադաշտ է մտել 1 անգամ (փոխարինման), ևս 9 մրցավեճի հայտավորված է եղել, բայց ելույթ ունենալու հնարավորություն չի ստացել: «Խիմկին» 16 թիմի պայքարում հանգրվանել է 8-րդ հորիզոնականում, իսկ «Սոչին» 4-5-րդ տեղերը բաժանել «Ռուբինի» հետ, բայց լրացուցիչ ցուցանիշներով զիջելու պատճառով եղել 5-րդը և դուրս մնացել եվրագավաթային գոտուց:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր․ «Ռոստով» 1-3 «Կրասնոդար»․ Խորեն Բայրամյանը, որը չէր մասնակցել թիմի՝ առաջնությունում նախորդ 2 հանդիպումներին, եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 66-րդ րոպեին: 29-ամյա կիսապաշտպանն ավարտված առաջնությունում ասպարեզ է մտել 22 անգամ (13-ում՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում գրավել է 9-րդ տեղը:

km6OQ1vlYjs 960x640 - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 42-րդ տուր․ «Տոմ» 1-1 «Նիժնի Նովգորոդ»․ Արտյոմ Սիմոնյանը 26-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 51-րդ րոպեին դեղին քարտ ստացել: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ավարտված առաջնությունում անցկացրել է 16 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում հանգրվանել է 18-րդ հորիզոնականում ու մյուս մրցաշրջանում ստիպված կլինի մեկ մակարդակ ցածր խաղալ:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր․ «Ռիգա» 2-1 «Սպարտակս Յուրմալա»․ Էդգար Բաբայանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման (1-ը՝ մեկնարկային կազմում), խփել 1 գոլ: «Ռիգան» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ առաջատարներ ՌՖՇ-ից և «Վալմիերայից» հետ մնալով 1-ական միավորով։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 0-1 «Արիս»․ Սոլոմոն Իմե Ուդոն ամբողջական մրցավեճ է անցկացրել, իսկ նրա թիմակից Գևորգ Նաջարյանը եղել է մեկնարկային կազմում, 12-րդ րոպեին դեղին քարտ ստացել ու փոխարինվել 78-րդ րոպեին: 25-ամյա Ուդոն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ գրանցելով 1 գոլային փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանը խաղադաշտ է մտել 10 անգամ (5-ում՝ հիմնական կազմում): «Շախտյորը» (թիմից 3 միավոր է հանվել) 14 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

gmgoXDwQFrs - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 42-րդ տուր․ «Վելես» 2-1 «Տեքստիլշչիկ»․ Արթուր Գալոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ավարտված առաջնությունում ասպարեզ է մտել 39 անգամ (34-ում՝ մեկնարկային կազմում) ու դարձել 5 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Վելեսը» 22 թիմի պայքարում հանգրվանել է 8-րդ հորիզոնականում ու հաջորդ մրցաշրջանում ևս կխաղա Ազգային լիգայում:

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 26-րդ տուր․ «Ագրոբիզնես» 1-0 «Չեռնոմորեց»Արթուր Ավագիմյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 23 հանդիպում (21-ը՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 5 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսին», որի համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել, զիջելով 6 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 հորիզոնականներ գրաված թիմերը:

151844639 5028776057196263 4845118764218216545 n 960x741 - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Պերուի Բարձրագույն խումբ, Ապերտուրա, A խումբ, 8-րդ տուր․ «Կառլոս Մանուչի» 2-1 «Մելգար»․ Մաուրո Գևգեոզյանը, որը հեռացվել էր խաղադաշտից «Այակուչոյի» դեմ նախորդ տուրի մրցավեճում (1-1), հայտավորված չի եղել այս հանդիպմանը: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի (5-ը՝ մեկնարկային կազմում) ու խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: «Կառլոս Մանուչին» 9 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 35-րդ տուր․ «Քրինս» 3-0 «Վինտերտուր»․ Օհան Ջորկաեֆն առաջնության 3-րդ անընդմեջ հանդիպմանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 21 մրցավեճի է մասնակցել (8-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» 10 թիմի պայքարում գտնվում է 8-րդ տեղում ու, անկախ վերջին՝ 36-րդ տուրի արդյունքներից, կպահպանի տեղն առաջնությունում, որովհետև աղյուսակը եզրափակող «Կյասոյից» առաջ է անցել 5 միավորով:

167649590 10161365264923312 364809267528147461 n 960x668 - Ադամյանը դրան սպասեց 5 ամիս, Հարոյանը՝ 19 ամիս, հավաքականի 3 թեկնածու գոլ խփեց Ռուսաստանում (տեսանյութ)

Շվեյցարիայի Փրոմոուշեն Լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 3-րդ տուր․ «Ցյուրիխ-2» 0-2 «Բլեք Սթարս»․ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը 8 թիմի պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 7-րդ տեղում գտնվող «Կենիցին» գերազանցելով 7 միավորով: Առաջնությունից դուրս են մնալու 7-8-րդ հորիզոնականներ գրաված թիմերը:

Ֆրանսիայի առաջնություն, 37-րդ տուր․ «Մոնպելյե» 0-0 «Բրեստ»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը միայն 1 հաղթանակ է տոնել առաջնությունում վերջին 7 հանդիպումներում՝ գրանցելով նաև 4 ոչ-ոքի, 2 պարտություն: «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականն ու եվրագավաթային տեղ զբաղեցնելու որևէ հնարավորություն այլևս չունի: Հայազգի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Մոնպելյեից»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա