Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը շուտով հայր կդառնա։
Ադամյանի ընկերուհին՝ Աննա Վիլկենը, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ է, որ զույգը երեխայի է սպասում։
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Ադամյանն այդ 4 գոլերից երկուսը խփել է «Բավարիայի» դեմ խաղում, մեկական անգամ աչքի է ընկել «Քյոլնի» և Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղերում։
«Հոֆենհայմը» ներկայացրել է 2019-ի լավագույն պահերը․ Ադամյանը կիզակետում է
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները