Logo

Ադամյանն աչքի է ընկել գոլով «Բրյուգեի» կազմում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:24 / 16.04.2022Հայկական ֆուտբոլ
null

«Բրյուգեն» ընկերական հանդիպման շրջանակում մրցել է «Օստենդեի» հետ և հաղթել 3:1 հաշով:

47-րդ րոպեին բելգիական ակումբի կազմում իր հերթական գոլն է խփել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը՝ հաշիվը դարձնելով 2:1:

Նշենք նաև, որ Բելգիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բրյուգեն» 2-րդ հորիզոնականում է (72 միավոր), «Օստենդեն» 12-րդն է (37):

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:30-ին, Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբում «Բրյուգեն» ուժերն է չափելու «Անտվերպենի» հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա