Logo

Ադամյանն այսօր կմիանա իր նոր թիմին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

«Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կտեղափոխվի Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ՝ «Քյոլն»՝ հայտնում է Kölnische Rundschau պարբերականը:

29-ամյա հայ ֆուտբոլիստն այսօր Դոնաուեշինգեն քաղաքում կմիանա «Քյոլնին»՝ մասնակցելու թիմի ուսումնամարզական հավաքին: 

Ադամյանը 2021/2022 մրցաշրջանի 2-րդ հատվածը վարձավճարով անցկացրել էր «Բրյուգեում» և դարձել Բելգիայի չեմպիոն: Նրա պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա