Logo

Ադեբայոր․ «Ես գումար չեմ նվիրաբերելու ու անում եմ այն, ինչ ուզում եմ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.04.2020ՍՊՈՐՏ
«Ես գումար չեմ նվիրաբերելու ու անում եմ այն ինչ ուզում եմ» - Ադեբայոր․ «Ես գումար չեմ նվիրաբերելու ու անում եմ այն, ինչ ուզում եմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է, որ չի պատրաստվում կորոնավիրուսի համաճարակի ընթացքում գումար նվիրաբերել իր հարազատ Տոգոյին։

«Ես միշտ գործում եմ ըստ իմ սրտի ցանկության, ոչ թե ինչ որ մարդկանց հորդորով։ Ինձ համար ցավալի է, որ ինձ համեմատում են Էտո՛օ-ի կամ Դիդյե Դրոգբայի հետ ու ասում, թե ինչու չունեմ սեփական բարեգործական հիմնադրամն ու ինչու գումար չեմ փոխանցում համաճարակի դեմ պայքարին։ Այնպիսի տպավորություն է, կարծես ես եմ կորոնավիրուսը Տոգո բերել։

Ես ոչ նա եմ, ոչ էլ՝ մյուսը, ես ես եմ՝ Էմանուել Ադեբայորը։ Ես միշտ անում եմ այն, ինչ ցանկանում եմ։ Նրանց, ովքեր բարեգործություն են ակնկալում, կասեմ, որ ես չեմ պատրաստվում դա անել։ Ամեն ինչ պարզ է, ավելի քան պարզ։ Շնորհակալություն ու հաճելի օր ձեզ»,- ասել է Ադեբայորը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում։

Ավելացնենք, որ Տոգոյում իսկապես խոսակցություններ կան, թե առաջին վարակակիրը հենց Էմանուել Ադեբայորն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա