Logo

Ադելի խնդրանքը Spotify-ին

Հեղինակ
tigran5
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
f201fe286d6c541ebf256a4303f54f7e ce 1080x673x0x46 cropped 960x600 - Ադելի խնդրանքը Spotify-ին

Spotify-ը Ադելի խնդրանքով հանել է բոլոր ալբոմների երգերի «խառնման» (shuffle) ֆունկցիան. այս մասին հայտնում է BBC-ն:

«Սա իմ միակ խնդրանքն էր մեր անընդհատ փոփոխվող ոլորտում: Մենք (երաժիշտներս) ստեղծում ենք հստակ երգացանկ, քանի որ դրա համար կան պատճառներ: Մենք պատմում ենք պատմություն, և դրանք պետք է լսել այնպես, ինչպես մենք էինք նախատեսել: Շնորհակալություն Spotify-ին խնդրանքն ընդունելու համար»,- գրել է երգչուհին Twitter-ում:

1f6683f131497977e7f5f76a06d40e5c - Ադելի խնդրանքը Spotify-ին

«Ամեն ինչ ձեզ համար», – պատասխանել է Spotify-ը:

e04a3f2d56aa9de31c0c6a57bff229d0 - Ադելի խնդրանքը Spotify-ին

Նոյեմբերի 19-ին թողարկվել է Ադելի նոր՝ «30» ալբոմը։ Ըստ Spotify-ի, ալբոմն իր թողարկման առաջին օրը լսվել է ավելի քան 60,7 միլիոն անգամ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա