Logo

Ադեսանյան ասել է՝ որ դեպքում կմենամարտի Ջոն Ջոնսի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:20 / 28.06.2022Խառը մենամարտեր
null

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Իսրայել Ադեսանյան հաստատել է, որ իր և կիսածանր քաշային կարգի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի մենամարտը հնարավոր կլինի, եթե վերջինն սկսկի ակտիվություն դրսևորել:

«Նախ՝ Ջոնսը պետք է մենամարտի ծանր քաշում: Դե՛, մենամարտի՛ր Նգանուի հետ, այնուհետև՝ կյանքդ կարգի՛ բեր: Ասել էի, որ բարձրանալու եմ կիսածանր քաշային կարգ, և ես դա արեցի (Ադեսանյայի պրոֆեսիոնալ կարիերայի միակ պարտությունը Յան Բլախովիչի դեմ մարտում-խմբ.): Հիմա նույնն եմ ասում՝ պատրաստ եմ կրկին փոխել քաշային կարգս:

Սակայն, եթե չվերադառնաս ակտիվ մարտերին, օկտագոնում այդպես էլ չենք հանդիպի»,- 32-ամյա նորզելանդացու խոսքը հաղորդում է BJPENN պարբերականը:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ադեսանյան 23 մենամարտ է անցկացրել, որոնցից հաղթել է 22-ում:

Ջոնսը 26 մենամարտից հաղթանակ է տարել 25-ում (1 տեխնիկական պարտություն Մեթ Հեմիլին արգելված հարված հասցնելու համար):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա