Logo

Ռոմանո. Ադեյեմիի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա» կայացած է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:19 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի ազգային հավաքականի ու ավստրիական «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Կարիմ Ադեյեմին մարզական կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռոմանոյի հաղորդմամբ՝ գործարքը կայացած է: Դորտմունդյան ակումբն այժմ պատրաստում է պայմանագիրը, որը կողմերը շուտով կստորագրեն:

«Զալցբուրգն» Ադեյեմիի տրանսֆերային վաճառքից կստանա մոտ 38 մլն եվրո: «Բորուսիայի» ու ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագնի կետ չի լինի:

Կարիմ Ադեյեմիի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությամբ ավելի է մեծանում հավանականությունը, որ Էրլինգ Հալանդն ամառային տրանսֆերային պատուհանին կփոխի ակումբային գրանցումը:

Հավելենք՝ 20-ամյա Ադեյեմին Ավստրիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է 19 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա