Logo

Կարիմ Ադեյեմին՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:16 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Զալցբուրգի» ռմբարկու Կարիմ Ադեյեմին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»՝ հայտնում է «մեղուների» պաշտոնական կայքը:

Երիտասարդ գերմանացու հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 38 մլն եվրո (չհաշված բոնուսները): Դորտմունդում 20-ամյա ֆուտբոլիստը վաստակելու է տարեկան 6,5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում ավստրիական թիմի կազմում Ադեյեմին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 ասիստի հեղինակ:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա