Logo

«Բորուսիան» մտադիր է կարևոր կետ բացառել Ադեյեմիի պայմանագրում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:43 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հաստատել է, որ ակումբը լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով:

Նշվում է, որ հենց դորտմունդյան ակումբն է առաջատարը տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու մրցավազքում:

«Կարծում եմ՝ Ադեյեմին նույնպես ցանկանում է տեղափոխվել մեզ մոտ: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ գործարքը կայանա»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Ruhr-Nachrichten-ը:

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «մեղուների» հետ: Գերմանական կողմը ցանկանում է, որ համաձայնագրում հրաժարագին նշված չլինի:

Ընթացիկ մրցաշրջանում «Զալցբուրգի» կազմում Ադեյեմին մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 5 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա