Logo

Գերմանական ֆուտբոլի ծագող աստղը որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:04 / 22.02.2022ՍՊՈՐՏ
null

«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին որոշում է կայացրել տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:

Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 20-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ մերժել է «Բարսելոնային»: Ադեյեմին վստահ է, որ «մեղուների» ճամբար տեղափոխվելով՝ պրոֆեսիոնալ աճ կգրանցի:

Ընթացիկ մրցաշրջանում ավստրիական թիմի կազմում երիտասարդ գերմանացին անցկացրել է 31 հանդիպում, խփել 18 գոլ ու կատարել 4 ասիստ:

Ադեյեմիի՝ «Զալցբուրգի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա