Logo

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան գերմանական ֆուտբոլի ծագող աստղը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:38 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Sky Germany-ի հաղորդմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «մեղուների» հետ: Նշվում է, որ պաշտոնական հայտարարություն կլինի, երբ կողմերը վերջնական ձևակերպեն գործարքը: 

Դորտմունդյան թիմում կարծում են, որ երիտասարդ ֆուտբոլիստը կկարողանա հաջողությամբ փոխարինել Էրլինգ Հալանդին, որը, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում ավստրիական թիմի կազմում Ադեյեմին անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 5 ասիստի հեղինակ:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա