Logo

Adidas-ի նախկին գործադիր տնօրենը նոր ապրանքանիշ է թողարկել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.09.2021Լրահոս
7f61682016c7735bf56a31613d56fdb8 ce 1924x1200x0x41 cropped 960x600 - Adidas-ի նախկին գործադիր տնօրենը նոր ապրանքանիշ է թողարկել

Adidas-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Լիդկեն թողարկում է հագուստի իր ապրանքանիշը՝ Unless.

Unless-ը կլինի ​​սթրիթ հագուստի ապրանքանիշ, որը կենտրոնացած է զարգացման և բնապահպանական սկզբունքների վրա: Արտադրությունը հաշվի կառնի zero waste կոնցեպտը (զրո թափոնների հայեցակարգ), իսկ գործվածքները պլաստիկ չեն պարունակի:

«Նորաձևությունը մեծապես նպաստում է շրջակա միջավայրի աղտոտմանը, իսկ պլաստիկի խնդիրը միայն սրվում է: Մենք ցանկանում ենք կառուցել նոր Supreme կամ Yeezy, բայց էկոլոգիապես մաքուր»,-ասել է Լիդկեն: Բրենդը, որին աջակցում է Connect Ventures վենչուրային ընկերությունը, սեպտեմբերին կցուցադրի իր առաջին հավաքածուն:

Էրիկ Լիդկեն adidas-ի հետ է ավելի քան 25 տարի: Նրա շնորհիվ ընկերությունը համագործակցել է Քանյե Ուեսթի, Ֆարել Ուիլյամսի և Բեյոնսեի, ինչպես նաև Parley for the Oceans-ի հետ, որը հավաքում և վերամշակում է օվկիանոսի պլաստիկ թափոնները: Հենց այս համագործակցությունն էլ դրդել է գործարարին իր նախագիծը դարձնել էկո:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա