Logo

Adidas-ը դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:21 / 01.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Adidas-ը դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ՝ հայտնում է մարզահագուստ արտադրող ընկերության պաշտոնական էջը:

Սպորտային հագուստ արտադրող ընկերությունը 2008 թվականից ապահովում էր Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականների մարզահագուստը:

Հիշեցնենք՝ անցյալ ամռանը կողմերի միջև պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն նաև համատեղ որոշում են կայացրել ռուսական բոլոր թիմերին, ազգային ու բոլոր տարիքային հավաքականներին հեռացնել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա