Logo

adidas-ը և Parley for the Oceans-ը թենիսի լողացող կորտ են ստեղծել

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:51 / 25.01.2022Լրահոս

adidas-tennis kort

adidas-ը համագործակցության երկար պատմություն ունի Parley for the Oceans բնապահպանական կազմակերպության հետ, որը կենտրոնացած է օվկիանոսի պլաստիկ աղտոտվածության խնդիրներով: Համատեղ համագործակցությամբ ընկերությունները թողարկել են սպորտային կոշիկներ՝ օգտագործելով վերամշակված օվկիանոսի պլաստիկ, իսկ այժմ սկսել են նոր լայնածավալ նախագիծ՝ նվիրված Ավստրալիայի բաց առաջնությանը. թենիսի կորտ, որը գտնվում է օվկիանոսում՝ Մեծ արգելախութում:

Կորտը լողում է և գտնվում է անմիջապես ջրի վրա: Նախագիծը ստեղծվել է, որպեսզի բարձրաձայնեն պլաստիկ աղբի խնդիրը, որն ազդում է ափամերձ ծովային էկոհամակարգերին: Կորտի կողային հատվածում նշված է Plastic waste is a problem. 

 «Պլաստիկ թափոնները խնդիր են. Նորարարությունը մեր լուծումն է»:

Ավստրալիայում մարզիկներն ու adidas-ի դեսպանները՝ Յան Թորփը, Ջես Ֆոքսը, Նաթան Քլիրին և Ստեֆ Քլեր Սմիթը  արդեն խաղացել են կորտում: Ընկերությունից վստահեցրել են, որ կորտից դուրս թռած բոլոր գնդակները հանվել են ջրից։

Tennis kort in watter

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա