Logo

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 11.02.2021Արվեստանոց
Նժդեհհհ min - Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը: Ըստ պտտվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել արձանը, խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը կատարել պահանջը, որպեսզի իրավիճակն ավելի չսրվի:

«Ապառաժ»-ը հայտնում է, որ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը քաղաքապետից պահանջել է ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը: Քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է ու ասել. «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»:

95780453 255390339200523 5876939317464530944 n - Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Արձանի մասին…

Գարեգին Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին  Նժդեհ փողոցում, որտեղ  նախկինում տեղակայված էր Հոկտեմբերյան հեղափոխության 70-ամյակին նվիրված հուշարձան. այն, սակայն, տարիների ընթացքում քանդվել էր: Հեղինակն է քանդակագործ Արմեն Պետրոսյանը: Արձանի պաշտոնական բացման արարողություն դեռևս տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է «Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա