Logo

Ադրբեջանի հավաքականի մարզիչը՝ 0-5 հաշվով պարտության մասին․ «Ցուցադրեցինք հրաշալի ֆուտբոլ»

09:58 / 28.03.2023ՍՊՈՐՏ
null

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բիազին մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի B խմբի երկրորդ տուրի խաղում Շվեդիայի հավաքականից կրած պարտությունը 0-5 հաշվով։

«Առաջին խաղակեսում շատ էինք աշխատում գնդակով և դժվարություններ առաջացնում մրցակցի համար։ Շվեդիայի հավաքականը 100 տեղով գերազանցում է մեզ համաշխարհային դասակարգման ցուցակում։ Մինչև երկրորդ գոլը մենք խաղի մեջ էինք։ Կարծում եմ, որ մենք ցուցադրեցինք հրաշալի ֆուտբոլ։ Երկրորդ գոլից հետո բոլոր պահերը վերածվեցին գոլի։ Մենք նույնպես ունեցանք շանսեր։ Նույնիսկ կարող էինք հավասարեցնել հաշիվը։ Ֆիզիկապես նրանք ավելի ուժեղ ենք։ Մենք դիմացանք 70-75 րոպե։ Հասկանում եմ, որ տհաճ հաշիվ է, սակայն ոչինչ չունեմ ասելու տղաներին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է azerisport-ը։

Հիշեցնենք, որ հայ երկրպագուներն ակցիա էին անցկացրել Շվեդիա - Ադրբեջան հանդիպման ժամանակ։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդ Արենա» ստադիոնում կայացած խաղում Շվեդիայում բնակվող հայ երկրպագուները տրիբունաներից մեկում ցուցադրել են «End the blockade of Artsakh» գրությամբ պաստառ ու Արցախի դրոշներ։

Եվրո-2024-ի առաջին տուրում Ադրբեջանի հավաքականը 0-3 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ ադրբեջանցիները 1-4 հաշվով զիջել էին Ավստրիայի թիմին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա