Logo

ԱԵԱ. Նարեկ Հովհաննիսյանը բացահայտ առավելությամբ հաղթանակ է տանում (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.11.2016ՍՊՈՐՏ
get - ԱԵԱ. Նարեկ Հովհաննիսյանը բացահայտ առավելությամբ հաղթանակ է տանում (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում ընթացող Բռնցքամարտի երիտասարադների Աշխարհի առաջնության 4-րդ մրցումնային օրն արդեն մեկնարկել է:

60 կգ. քաշային կարգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարիկ Նարեկ Հովհաննիսյանը մենամարտեց Ավստրալիան ներկայացնող Սեաբուռն Բայլիի հետ:

Հայ մարզիկը 3 ռաունդն էլ անցկացրեց վստահ առավելությամբ՝ թույլ չտալով մրցակցին դիմել ակտիվ գործողությունների:

Նոյեմբերի 22-ին  1/8 եզրափակչում Նարեկը ուժերը կչափի ուզբեկ Միրժարակիմով Բիլոլբեկի հետ:

Հիշեցնենք, որ 1/32-րդ փուլում Ն. Հովհաննիսյանը հաղթել էր թալիանդացի Անան Տոնկրատոկին:

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, Արսեն Աբգարյանի 1/8 եզրափակչում կմենամարտի ուկրաինացի բռնցքամարտիկ Չյուլաչաև Օլեգի հետ:

Իսկ 49 կգ. քաշային կարգում հանդես եկող Ժիրայր Սարգսյանը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Արապով Աիդոսի հետ:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա