Logo

«Աֆրիկյան քաղաքականության հետևանքները». Ինչու և ինչպես է Պելեն մազապուրծ փախել Նիգերիայից

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Pele

Սպանությունը, մարդու առևանգումը, թաքնվելը կամ օտարերկրյա դեսպանատան շրջափակումն ավելի շատ նման են լրտեսական գործողության, քան իրական պատմության: Այս պատմությունը  սերնդի ամենահայտնի ֆուտբոլիստի՝ բրազիլացի Պելեի մասին է։ 

1976-ին, երբ Պելեն իր փառքի գագաթնակետում էր, նրան հրավիրել էին «Սև մայրցամաք». աշխարհի եռակի չեմպիոնը գովազդային արշավի շրջանակում մեկնել էր Նիգերիա, բայց նկարահանումների ընթացքում «գերի» մնաց այնտեղ ռազմական հեղաշրջման պատճառով: Բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը փակվել էր հյուրանոցի համարում՝ լեգենդար թենիսիստ, Ուիմբլդոնի չեմպիոն Արթուր Էշի հետ։ Աստղային մարզիկները մի քանի շաբաթ շարունակ  ծրագրում էին փախչել Լագոսից։

Ashe Pele Okker and Borowiak 960x693 - «Աֆրիկյան քաղաքականության հետևանքները». Ինչու և ինչպես է Պելեն մազապուրծ փախել Նիգերիայից

Պելեն և Էշն աֆրիկական երկրում էին հայտնվել միաժամանակ, բայց՝ միմյանցից անկախ. բրազիլացին եկել էր գովազդելու Pepsi ապրանքանիշն ու ֆուտբոլային դպրոցներ բացելու, իսկ Արթուրը մասնակցում էր պետության պատմության մեջ թենիսի առաջին առաջնությանը։

ԱՄՆ-ի և Նիգերիայի կառավարությունները կոնֆլիկտ ունեցան Անգոլայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նիգերիայի բնակչությունը կողմ էր ԽՍՀՄ-ի կողմից հովանավորվող ժողովրդա-ազատագրական շարժմանը, այդ պատճառով էլ Նահանգները ոգևորված չէր: Հակաամերիկյան ատելությունն ազդեց նաև բրազիլացի Պելեի վրա։ Նա նույնպես ապահով կարգավիճակում չէր։  Այդ ժամանակ հարձակվողը մեկ տարի է, որ հանդես էր գալիս «Նյու Յորք Կոսմոսում», ուստի տեղացիները նրան ընդունում էին որպես ԱՄՆ-ի դաշնակից և արևմտյան արժեքների կրող։

Հեղաշրջմանը նախորդող ամիսներին ԱՄՆ դեսպանատան մոտ պարբերաբար տեղի էին ունենում կատաղի ցույցեր, թենիսի միջոցառման կազմակերպիչները և Պելեի պրես-տուրի կազմակերպիչներն անհանգստացած էին մասնակիցների առողջությամբ, սակայն կառավարությունը երաշխավորեց աստղերի անվտանգությունը։ Պետական հեղաշրջման փորձն արդեն անխուսափելի էր, և այն տեղի ունեցավ փետրվարի 13-ին։ Թենիսի մրցաշարի չորրորդ խաղային օրը վարչապետ Մուրթալա Մոհամեդը գնում էր բանակային շտաբ, սակայն ընկավ մի խումբ ապստամբ զինվորների ձեռքը։ 

Screen Shot 2021 12 22 at 17.32.37 960x536 - «Աֆրիկյան քաղաքականության հետևանքները». Ինչու և ինչպես է Պելեն մազապուրծ փախել Նիգերիայից

Ցուցարարների խումբը գլխավորում էր Նիգերիայի զինվորականների ֆիզիկական պատրաստվածության կորպուսի ղեկավար, փոխգնդապետ Բուկար Դիմկան: Նիգերիայի առաջնորդի սպանությունից անմիջապես հետո նա ներխուժեց նահանգի գլխավոր ռադիոյի հեռարձակման գրասենյակ և հայտարարեց կառավարության տապալման մասին։ Պելեն և ամերիկացի թենիսիստներն այդ լուրը ռադիոյով լսեցին «Federal Palace» հյուրանոցում:

Մոտ ժամը 3-ին հեռարձակումը դադարեց, մայրաքաղաքում իշխանության համար պայքար էր ծավալվել։ Նիգերիայում 7-օրյա սուգ էր սկսվել՝ սպանված Մուրթալ Մուհամեդի համար։ Եռօրյա անհանգիստ սպասումներից հետո թենիսիստներն ստիպված  եղան վերսկսել մրցաշարը. սահմանները փակվեցին Բուկարի վրա հարձակման պատճառով, իսկ երկրում պարետային ժամ էր մտցվել։

Ֆուտբոլիստներին սպառնացել էին ընդհանրապես բաց չթողնել Նիգերիայից, ուստի այլընտրանքներ չէին մնացել։ Մասնակիցների կազմն էլ ավելի էր թեժացրել մթնոլորտը, քանի որ կիսաեզրափակիչում խաղում էին միայն ամերիկացիները։ Մարզիկների հյուրանոցը համարվում էր հավանական հարձակման թիրախ, ուստի նրանք ստիպված էին տեղափոխվել: Պելեն հանգրվանել էր Բրազիլիայի դեսպանատանը, որտեղ ամբողջ օրը թղթախաղ էր խաղում։

0ef923323a5ab13cc1002b9cc2a74646b984c229 960x540 - «Աֆրիկյան քաղաքականության հետևանքները». Ինչու և ինչպես է Պելեն մազապուրծ փախել Նիգերիայից

Թենիսի մրցաշարը կարճ ժամանակով վերսկսվեց. Էշի և Ջեֆ Բորովյակի միջև կիսաեզրափակիչի ժամանակ զինվորականները դուրս եկան կորտ և զենքերը ուղղեցին թենիսիստների վրա: Խաղացողներին կորտից հեռացնելով՝ սկսեցին բացատրություն պահանջել. զինվորներին դուր չէր եկել, որ ինչ-որ մեկը շոու է սարքում՝ հանգուցյալ առաջնորդի սուգը չհարգելով, չնայած որ կառավարությունը պաշտոնապես թույլ էր տվել, որ միջոցառումը շարունակվի: Բայց զենքով տղաներին դա չէր հետաքրքրում։ Էշը կանգնեց՝ ատրճանակի փողը մեջքին սեղմած, և հանդիսատեսը դուրս վազեց տրիբունաներից. տեղացիները հիանալի գիտեին զինվորականների դաժանության աստիճանը:

Խաղում տիրող քաոսը վերջնականապես լցրեց ֆուտբոլիստների համբերության բաժակը: Կառավարության հետ պայմանավորվածությամբ՝ նրանք կարող էին լքել երկիրը մրցաշարի ավարտին, որի եզրափակիչը պետք է կայանար նույն օրը։ Մարզիկները ճանապարհ ընկան Լագոսի մարդաշատ ու քաոսային փողոցներով, կռվով վերադարձրին իրենց ամերիկյան անձնագրերը և ինքնաթիռ նստեցին դեպի Հռոմ՝  երկիրը լքելու միակ չվերթը մի քանի օրվա ընթացքում:

sss 960x691 - «Աֆրիկյան քաղաքականության հետևանքները». Ինչու և ինչպես է Պելեն մազապուրծ փախել Նիգերիայից

Սակայն մոլորակի մեծագույն ֆուտբոլիստը՝ Պելեն, ինքնաթիռում չէր։ Տեղական Pepsi-ի մենեջերը դիմել էր ԱՄՆ դեսպան Դոնալդ Իսմին՝ Պելեի  Իտալիա մեկնելու ինքնաթիռի տոմս ստանալու համար, սակայն հաճախորդի համար շատ ուշ էր ստացել մեկնման թույլտվություն: Հարձակվողն ստիպված էր եղել ևս երեք օր մնալ Նիգերիայում, որից հետո վերջնականապես բացվել են երկրի սահմանները։

Բայց պարզվեց, որ նույնիսկ այդ ժամանակ աֆրիկյան պետությունից հեռանալն այնքան էլ հեշտ չէր։ Բրազիլիայի դեսպանը դժգոհ էր այն բանից, որ իր երկրի ամենամեծ սպորտային աստղն ամերիկյան ակումբի հետ շրջելու է Լագոսում, մինչդեռ մայրաքաղաքում շարունակվում էր դաժան ու քաոսային իրավիճակը։ Այլ բան չէր մնում, քան մի ուրիշ տարբերակ մտածելը, և որոշվեց, որ Պելեն կհեռանա երկրից՝ քողարկելով իր ով լինելը։

Մարզիկը հագավ օդաչուի հագուստ, որպեսզի գաղտագողի անցնի քաղաքով և աննկատ ու առանց միջադեպերի հասնի ինքնաթիռին։ Երիտասարդ տարիներին նա երազում էր գումար վաստակել թռիչքներով, ինչը սյուժեին տվել է լրացուցիչ կինեմատոգրաֆիա։ Ապագա ֆուտբոլային լեգենդն ստիպված է եղել հրաժարվել  իր երազանքից իր տան հարևանությամբ ինքնաթիռի վթարի հետևանքով, որտեղ Պելեն սեփական աչքերով տեսել է օդաչուի դիակը։

Ցավոք, ոչինչ հայտնի չէ պատմության ավարտի մասին, բայց այս ամենի ավարտը դժվար չէ պատկերացնել, և  ավարտը կարող ենք թողնել մեր երևակայությանը: Օրինակ՝ եկեք պատկերացնենք, թե ինչպես է Պելեն իր գլխին դնում օդաչուի գլխարկը, նրա ակնոցի տակից հոսում են փրկության ու երջանկության արցունքները, ոտքերով բացում է դեսպանատան դուռն ու ասում. «Ես կանեմ դա»։ Մի բան հաստատ կարող ենք ասել, որ չնայած կրած հոգեբանական մեծ տանջանքներին՝ նա ողջ-առողջ հասավ ԱՄՆ և ապրում է մինչև այսօր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա