Logo

ԱԳ. Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.12.2020Ըմբշամարտ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:28

-

-

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:

Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը, եզրափակիչ գոտեմարտում 0-10 հաշվով զիջելով ռուս Զավուր Ուգուևին, դարձել է աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Մինչև եզրափակիչ հասնելը Հարությունյանը 1/8 եզրափակիչում հաղթել էր Ռազվան Կովաչին(7-0), քառորդ եզրափակիչում՝ ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին(5-4), կիսաեզրափակիչում՝ սերբ Ստևան Միչիչին(7-4):

Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը ոսկե մեդալի համար կգոտեմարտի դեկտեմբերի 18-ին՝ մրցումային վերջին օրը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա