Logo

Մ20 ԵԱ. Սուրեն Աղաջանյանը ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:19 / 28.06.2022Ըմբշամարտ
null

Հռոմում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցակցային երկրորդ օրը հիանալի ելույթ ունեցավ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Հայ ըմբիշը, հաջորդաբար հաղթելով Լատվիան ներկայացնող Կասպարս Բոնդարենկոյին (10-0) և շվեդ Իլիաս Ջեյսոն Այխանին (9-0), դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն, ադրբեջանցի Նիհատ Մամեդլին էր:

Կիսաեզրափակիչում նույնպես Սուրենը շանս չտվեց մրցակցին և, առավելության հասնելով 9-1 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ: 

Եվրոպայի առաջնության ոսկու համար հայ ըմբիշը մրցելու է Վրաստանի ներկայացուցիչ Դիմիտրի Խաչիձեի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա