Logo

Աղբյուր. Աբրամովիչը «Չելսին» հանել է վաճառքի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:53 / 02.03.2022ՍՊՈՐՏ
null

Ռոման Աբրամովիչը պատրաստ է վաճառել «Չելսին»՝ հաղորդում է The Telegraph-ը։ Ըստ աղբյուրի՝ ռուս բիզնեսմենը ակումբն արդեն վաճառքի է հանել և ցանկանում է 4.82 մլրդ եվրո վաստակել։

Հավանական ներդրողների միջև որպես միջնորդ հանդես է գալիս Raine ամերիկյան բանկը։ Փետրվարի 26-ին Աբրամովիչը ակումբի ղեկավարումը հանձնել էր «Չելսիի» բարեգործական ֆոնդին։ Աբրամովիչը «Չելսին» ղեկավարում է 2003 թվականից։

Այդ ժամանակահատվածում «կապույտները» 4 անգամ նվաճել են Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 2-ական անգամ հաղթել Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան, հաղթել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 5 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, երեք անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթն ու երկու անգամ՝ Անգլիայի սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա