Logo

Աղբյուր. Սալահն ամեն ինչ կանի՝ իսպանական գրանդ տեղափոխվելու համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:10 / 02.04.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ծրագրում է կարիերան շարունակել «Բարսելոնայում» և պատրաստ է անել ամեն ինչ՝ տեղափոխությունն իրականություն դարձնելու համար՝ հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբում հավատում են, որ գործարքը հնարավոր է իրականացնել այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ անգլիական ակումբի հետ Սալահի պայմանագրի ավարտին մեկ տարի կմնա։

Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։

Transfermarkt-ը 100 մլն եվրո է գնահատում եգիպտացու շուկայական արժեքը։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահը մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 20 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա