Logo

Աղբյուր. Ալեքսանդր Կովալենկոն կարող է փոխել քաղաքացիությունը

16:10 / 17.06.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն կարող է փոխել քաղաքացիությունը:

Ինսայդեր Իվան Կարպովի հաղորդմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», սակայն «Սոչիի» նախագահ Բորիս Ռոտենբերգը դեմ է դրան ու համաձայնության է հասել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Կովալենկոն չի ցանկանում համալրել Ռուսաստանի չեմպիոնի կազմը՝ հասկանալով, որ այդ դեպքում կստանա քիչ խաղաժամանակ: Նա երազում է խաղալ Եվրոպայում ու ստեղծված իրավիճակում կարող է փոխել քաղաքացիությունը: Հայկական արմատներ ունեցող կիսապաշտպանը «Արարատ-73-ի» լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: Մարզական քաղաքացիությունը փոխելու հարցում նույնպես խնդիրներ չեն առաջանա, քանի որ ֆուտբոլիստն ընդամենը մեկ ընկերական հանդիպման է մասնակցել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոկոմոտիվն» ու «Զենիթը» պատրաստ են վճարել Կովալենկոյի հրաժարագինը, որը կազմում 200 միլիոն ռուբլի:

Ավարտված մրցաշրջանում Ալեքսանդր Կովալենկոն վարձավճարով խաղում էր Սամարայի «Կռիլյա Սովետովում» ու անցկացրած 30 խաղում խփել էր երկու գոլ, կատարել երեք ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա