Logo

Աղբյուր. «Ատլետիկոյին» մեկ քայլ է բաժանում «Լիոնի» հարձակվողին ձեռք բերելուց

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.01.2021ՍՊՈՐՏ
Աղբյուր. «Ատլետիկոյին» մեկ քայլ է բաժանում «Լիոնի» հարձակվողին ձեռք բերելուց - Աղբյուր. «Ատլետիկոյին» մեկ քայլ է բաժանում «Լիոնի» հարձակվողին ձեռք բերելուց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:49

-

-

Մադրիդի «Ատլետիկոն» Դիեգո Կոստային փոխարինողին գտել է «Լիոնում»՝ հաղորդում է ֆուտբոլային հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ Ռոմանոյի՝ մադրիդյան ակումբն արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի հետ, և թիմին ընդամենը մեկ քայլ է բաժանում տրանսֆերից:

Նախատեսվում է, որ Դեմբելեն «հնդկացիներին» միանա վարձակալական հիմունքով: Բուժզննումը կլինի առաջիկա օրերին:

Մինչև Դեմբելեի հետ համաձայնության հասնելը Դիեգո Սիմեոնեի գլխավորած ակումբը փորձել է ձեռք բերել Միլիկին և Վիլիան Ժոզեին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա