Logo

Աղբյուր․ Այսօր պաշտոնապես կհաստատվի Վիդալի՝ Իտալիա տեղափոխությունը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2020ՍՊՈՐՏ
804da Arturo Vidal - Աղբյուր․ Այսօր պաշտոնապես կհաստատվի Վիդալի՝ Իտալիա տեղափոխությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:55

-

-

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կժամանի Միլան, որպեսզի ավարտի «Ինտեր» տեղափոխության գործընթացը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Միլանյան ակումբը չիլիացու տրանսֆերի դիմաց կվճարի 1 մլն եվրո:

Հաղորդվում էր, որ Վիդալն այլևս չի հանդիսանում «Բարսելոնայի» խաղացող: Նա նախօրեին խզել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Խաղացողն առավոտյան ժամանել է մարզաբազա, հավաքել իրերն ու հրաժեշտ տվել արդեն նախկին թիմակիցներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Վիդալն արդեն համաձայնեցրել է պայմանագիրն «Ինտերի» հետ: Նրա տարեկան աշխատավարձն առանց հավելավճարների հաշվարկի կկազմի 6 մլն եվրո, համաձայնագիրն էլ ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հարավամերիկացին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2018 թվականից, ինչ այդ մինչ այդ խաղացել «Կոլո-Կոլոյում», «Բայերում», «Յուվենտուսում» ու «Բավարիայում»:

Վիդալ. «Ես ու Բրավոն այլևս երբեք ընկերներ չենք լինի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա