Logo

Աղբյուր. Էրիկ Վարդանյանը վերադառնում է Հայաստան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.07.2021Հայկական ֆուտբոլ
2Z7A9472 - Աղբյուր. Էրիկ Վարդանյանը վերադառնում է Հայաստան

«Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը մարզական կարիերան կշարունակի Հայաստանում՝ հաղորդում է Sport24-ը:

Աղբյուրի  տեղեկություններով՝ Վարդանյանը կվերադառնա «Փյունիկ», որտեղ հանդես կգա վարձակալական հիմունքով: Ըստ ամենայնի՝ գործարքը պաշտոնապես կհաստատվի շուտով:

Էրիկ Վարդանյանի ու «Սոչիի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին: Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում 4 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա