
տուր
01 Հունվար 1970 - 19:50

- 

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին և «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր են կրկին թիմակիցներ դառնալ։ Արգենտինացին և ուրուգվայցին ծրագրել են ապագայում տեղափոխվել «Ինտեր Մայամի» ակումբ, որի սեփականատերը Դևիդ Բեքհեմն է։ Այդ մասին Catalunya Radio-ի եթերում հայտնել է լրագրող Խավի Կամպոսը։
Այդուհանդերձ, այդ տեղափոխությունները կկայանան 2022 թվականից ոչ շուտ։ La Sexta-ին տված վերջին հարցազրույցում Մեսին հաստատել է, որ միշտ մտածել է ԱՄՆ-ում խաղալու և բնակվելու մասին։
Կատալոնական ակումբի հետ արգենտինացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը, իսկ ուրուգվայցին մադրիդյան ակումբի հետ համաձայնագիր ունի մինչև 2022 թվականի ամառը։ Սուարեսը Բեքհեմից տրանսֆերի առաջարկ նախկինում արդեն ստացել է, բայց որոշել է առայժմ մնալ Իսպանիայում։