Logo

Աղբյուր․ Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի նվազեցման՝ «Ռոմայում» մնալու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.04.2020ՍՊՈՐՏ
mkhitaryan 10257171 small - Աղբյուր․ Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի նվազեցման՝ «Ռոմայում» մնալու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, ցանկանում է մնալ հռոմեական ակումբում՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

31-ամյա կիսապաշտպանը, ըստ աղբյուրի, իր ցանկության մասին արդեն տեղեկացրել է ինչպես «Արսենալին», այնպես էլ իր գործակալ Մինո Ռայոլային։

Նշվում է, որ Հենրիխը հանուն «Ռոմայում» մնալու պատրաստ է աշխատավարձի նվազեցման։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմային» միացել է անցած ամռանը վարձակալական հիմունքով։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա