Logo

Աղբյուր. «Ռեալին» հայտնել են, որ Հալանդը ցանկանում է համալրել թիմի շարքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Հալանդը ցանկանում է համալրել թիմը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը ցանկանում է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»՝ հաղորդում է Խոսեպ Պեդրերոլը:

El Chiringuito-ի հաղորդավարի տեղեկություններով՝ «Արքայական ակումբին» հայտնել են նորվեգացի հարձակվողի՝ «Ռեալին» միանալու ցանկության մասին:

Ավելի վաղ իսպանական AS-ը գրել էր, որ Հալանդն Իսպանիայում անցկացրած հանգստի ժամանակ՝ երկրպագուների հետ շփման ընթացքում, ասել է, որ կարիերան շարունակելու է Լա լիգայում:

Հիշեցնենք, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա