Logo

Աղբյուր. Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ

17:28 / 24.04.2023Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել», հայտնում է Sport24.ru-ն:

«Ֆրանսիայից ուշադիր հետևում են Սպերցյանին։ Կիսապաշտպանը «Մարսելի» տրանսֆերային նպատակներից մեկն է։ Գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը ցանկանում է Սպերցյանի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցություն ստեղծելու համար։

Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերն ակտիվորեն դիտարկում են իտալական «Միլանն» ու «Ֆիորենտինան»: Այս ակումբները նույնպես հետևում են Սպերցյանի ելույթներին և կարող են ձեռք բերել նրան, եթե ոչ այս ամռանը, ապա հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Երեք ակումբներն էլ պատրաստ են Սպերցյանի համար վճարել ոչ ավելի, քան 14 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները»,- նշել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 22-ամյա կիսապաշտպանի խաղին հետևում են գերմանական «Բայերի», «Ֆրայբուրգի» և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սկաուտները: Նշվում էր նաև, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որի գույները պաշտպանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Վերջերս Էդուարդ Սպերցյանը հայտնել էր, որ եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերն ասեկոսեներ են:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա