Logo

Աղբյուր․ Տիգրան Բարսեղյանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.12.2019Հայկական ֆուտբոլ
Տիգրան Բարսեղյանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ - Աղբյուր․ Տիգրան Բարսեղյանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:40

-

-

Հայաստանի հավաքականի և «Կայսարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Ղազախստանի մայրաքաղաքային թիմի՝ «Աստանայի» հետ՝ հաղորդում է goalkz.kz կայքը։

«Կայսարի» հարձակվող Բրատիսլավ Պունոշևացն իր ինստագրամյան էջում Բարսեղյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Շնորհավորում եմ, եղբայր։ Հաճելի էր քեզ հետ նույն թիմում խաղալը։ Հիմա քեզ հաջողություններ եմ ցանկանում «Աստանայում»։

Նշենք, որ Բարսեղյանը Ղազախստանի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 խաղի՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա