Logo

Աղբյուր. «Տոտենհեմը» ֆուտբոլիստներ չի վաճառի Մոուրինյոյի «Ռոմային»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.05.2021ՍՊՈՐՏ
Աղբյուր. Տոտենհեմը ֆուտբոլիստներ չի վաճառի Մոուրինյոյի Ռոմային - Աղբյուր. «Տոտենհեմը» ֆուտբոլիստներ չի վաճառի Մոուրինյոյի «Ռոմային»

«Տոտենհեմում» որոշել են, որ թիմի ֆուտբոլիստներից և ոչ մեկին թույլ չեն տալու միանալ «Ռոմային», որի ղեկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կստանձնի լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ հաղորդում է The Sun-ը:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Էրիկ Դայերին ու Պիեռ-Էմիլ Հոյբյերգին, որոնց ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի մասնագետը:

«Չենք պատրաստվում ոչ ոքի բաց թողնել Մոուրինյոյի թիմ, իսկ Դայերն ու Հոյբյերգը շատ կարևոր են մեզ համար, և այդ կարևորությունը դժվար թե փոխվի»,- The Sun-ը մեջբերում է լոնդոնյան ակումբին մերձավոր աղբյուրի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա