Logo

Աղբյուր. Հայտնի է՝ որ ֆուտբոլիստները չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս խաղին

21:13 / 26.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Կիպրոս

Հայաստանի ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստ բաց կթողնի Կիպրոսի թիմի դեմ առաջիկա ընկերական խաղը:

Vivaro Media-ի լրագրող, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հաղորդմամբ՝ Հայաստան - Կիպրոս հանդիպմանը չեն մասնակցի ամերիկյան «Կոլամբուսի» հարձակվող Լուկաս Սելարայանը, արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և դանիական «Ռանդերսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը;

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարել էր, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրի Թուրքիայի հավաքականի դեմ խաղից հետո ազգային թիմի երեք խաղացողներ կվերադառնան իրենց ակումբներ:

Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս ընկերական խաղը կկայանա մարտի 28-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Հայաստան - Կիպրոս. Նախախաղային ծրագիր

Հայաստան - Կիպրոս հանդիպման տոմսերի գները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա