Logo

Աղբյուր. ՈւԵՖԱ-ն կլորիկ գումար է առաջարկել անգլիական ակումբներին Սուպերլիգայից դուրս գալու համար

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 21.04.2021ՍՊՈՐՏ
0OSn3P0Cjvto BaEMHhm7eErI 1440x.959 - Աղբյուր. ՈւԵՖԱ-ն կլորիկ գումար է առաջարկել անգլիական ակումբներին Սուպերլիգայից դուրս գալու համար

Անգլիական 6 ակումբներն առաջինն էին («Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ» ու «Տոտենհեմ»), որ հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայից դուրս գալու իրենց մտադրության մասին, եվ ահա Mundo Deportivo-ն պնդում է, որ ՈւԵՖԱ-ն առաջարկել է ԱՊԼ ակումբներին գումար, որպեսզի նրանք հրաժարվեն մասնակցությունից նոր ձևավորվող մրցաշարում։

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբների որոշման մեջ՝ դուրս գալ Սուպերլիգայից, մեծ դեր է խաղացել ՈւԵՖԱ-ի ֆինանսական խոստումները։ Ընդ որում՝ նման առաջարկ չեն ստացել իսպանական ակումբները, որոնց ՈւԵՖԱ-ն դիտարկում է որպես գլխավոր թշնամի՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ։

Անգլիական ակումբների հայտարարությունից հետո Սուպերլիգան պաշտոնապես հայտնեց նախագծի դադարեցման մասին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա