Logo

«Դու դեռ չես խաղացել Մեսիի հետ». Ագուերոն արձագանքել է ՄՅՈՒ-ի երիտասարդ ֆուտբոլիստի՝ Ռոնալդուին ուղղված խոսքերին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:29 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Նորվիչի» դարպասը հեթ-տրիկ ձևակերպելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն խաղի գնդակը նվիրել է թիմի 17-ամյա վինգեր Ալեխանդրո Գարնաչոյին:

Երիտասարդ արգենտինացին Ինստագրամում հրապարակել է այդ դրվագի լուսանկարը՝ հետևյալ մեկնաբանությամբ.

«Բոլոր ժամանակների մեծագույնը»:

Գրառմանն արձագանքել է Արգետինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն. «Պարզապես դու դեռ չես խաղացել լավագույնի՝ Մեսիի հետ»:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա