Logo

Ագուերոն մտադիր է մարզչական կարիերա սկսել. առաջին քայլն արդեն ծրագրված է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:23 / 19.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ցանկանում է արդեն այս ամառ մարզչական կարիերա սկսել։

33-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ ներկայումս քննարկվում է «ալբիսելեստեի» մարզչական շտաբին միանալու տարբերակը։ Նախկին հարձակվողը Արգենտինայի ազգային հավաքականի հետ կարող է մեկնել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի խաղերին՝ ֆուտբոլիստների համար ոգեշնչանքի աղբյուր հանդիսանալու նպատակով։

Անցյալ տարվա վերջում Ագուերոն սրտի հետ կապված խնդիրների պատճառով ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։ Հավաքականի կազմում անցկացրած 101 խաղում նա 41 գոլ է հեղինակել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա