Logo

Ագուերոն արցունքներն աչքերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Screenshot 2 7 - Ագուերոն արցունքներն աչքերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)

Երևանի ժամանակով 15:00-ին «Կամպ Նոուի» ասուլիսների սրահում մեկնարկել է «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի մամուլի ասուլիսը:

Արգենտինացի հարձակվողը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Հատկանշական է, որ մարզական կարիերան ավարտելու մասին խոսելիս Ագուերոն չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:

33-ամյա Ագուերոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ինդեպենդիենտեի» կազմում: 2006 թվականին նա տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», իսկ 2011 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրել է ակումբային կարիերայի մեծ մասը: Այս տարվա ամռանն Ագուերոն միացել է «Բարսելոնային», որի կազմում անցկացրել է 4 խաղ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա