Logo

Ագուերոն թոփ-թիմերի «վատ երազն» է․ դա փաստում է վիճակագրությունը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.02.2019ՍՊՈՐՏ
ae8b27175c606d1c0bc665c9bc12394f - Ագուերոն թոփ-թիմերի «վատ երազն» է․ դա փաստում է վիճակագրությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն անկասելի է թվում և հրաշալի ընթացք է հավաքել։ Արգենտինացի ֆուտբոլիստը վերջին հանդիպումներում ցուցադրած բարձր արդյունավետության շնորհիվ ռմբարկուների մրցապայքարում հավասարվել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, և այդ երկուսն այս պահին աչքի են ընկել 17-ական անգամ։

Ագուերոն իրեն լավագույնս է դրսևորում հատկապես առաջատար թիմերի հետ պայքարում, և դրա մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Հարձակվողն ամենաշատ գոլերն է խփել Պրեմիեր լիգայի թոփ-6 թիմերի միջև հանդիպումներում, եթե հաշվենք արդյունքները սկսած 2011/12թթ․ մրցաշրջանից։ «Մանչեսթեր Սիթիից» զատ, այդ թոփ-թիմերի թվում են նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Արսենալը»։

Ագուերոն այս մրցակիցների դարպասները գրավել է 43 անգամ, իսկ մոտակա հետապնդողներն են Ջեյմի Վարդին (29 գոլ), Ուեյն Ռունին (23) և Հարի Քեյնը (21)։

Անկասելին․ Ագուերոն զարմանահրաշ ռեկորդ է կրկնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա