Logo

ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.07.2019Հայկական ֆուտբոլ
2Z7A4077 1 - ԱԻԿ-ն առաջնությունում վստահ հաղթանակ է տոնել «Արարատ-Արմենիայի» հետ խաղից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

ԱԻԿ-ը Շվեդիայի առաջնության 15-րդ տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթանակ է տոնել «Էլֆսբորգի» նկատմամբ:

Երկրի գործող չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրել է 31-ի և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: ԱԻԿ-ն առաջատար «Մալմյոյից» հետ է մնում 3 միավորով, սակայն նրա համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող «Յուրգորդենն» ունի 28 միավոր ու ԱԻԿ-ից 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ ԱԻԿ-ը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցն է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Երևանում շվեդական թիմին հաղթել է 2-1 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին «Ֆրենդս Արենայում»:

«Արարատ-Արմենիա» – ԱԻԿ հանդիպման տեսությունը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա