Logo

Բերգվեյնը վերադառնում է Նիդեռլանդներ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:58 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Սթիվեն Բերգվեյն

Լոնդոնի «Տոտենհեմի» նիդեռլանդցի եզրային հարձակվող Սթիվեն Բերգվեյնը տեղափոխվում է Ամստերդամի «Այաքս»՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ակումբներն արդեն համաձայնեցնում են գործարքի վերջին դետալները: Տեղափոխությունը պաշտոնապես կհաստատվի այս շաբաթ: 

«Այաքսը» Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար լոնդոնյան թիմին կվճարի 30 միլիոն եվրո:

Բերգվեյնը 2020 թվականի հունվարին է նիդեռլանդական ՊՍՎ-ից տեղափոխվել «Տոտենհեմ»: Սթիվենի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա