Logo

«Այաքսի» առանցքային ֆուտբոլիստը՝ «Չելսիի» թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:17 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսին» միացել է «Այաքսի» բրազիլացի հարձակվող Անտոնիի տրանսֆերի համար պայքարին՝ հաղորդում է 90min-ը։ Անգլիական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 45 մլն եվրո է առաջարկել՝ բրազիլացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար։

2021/22 մրցաշրջանում 22-ամյա Անտոնին «Այաքսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա