Logo

«Այաքսի» գլխավոր մարզիչն՝ Անտոնիի տրանսֆերի մասին. «Ամեն ինչ գումարի հետ է կապված»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:30 / 29.08.2022ՍՊՈՐՏ
Ալֆրեդ Սխրյոդեր

Ամստերդանի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրյոդերը խոսել է բրազիլացի հարձակվող Անտոնիի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» մոտալուտ տեղափոխության մասին:

«Ամեն ինչ գումարի հետ է կապված... Ես կարծում եմ, որ դա տխրեցնող փաստ է: Բայց այդպիսին է մեր աշխարհը։ Դա շատ տխուր է, և ես ընդհանրապես հավանություն չեմ տալիս նման բաներին»,- Սխրյոդերի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կվճարի 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար: Բրազիլիայի հավաքականի հարձակվողն ու անգլիական գրանդը կստորագրեն հնգամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անտոնին հոլանդական ակումբի կազմում մասնակցել է 3 խաղի, խփել 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա